National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.04.2021
Սակուրաները, սպիտակ կարապ օրիգամիներն ու Մուրակամիի հայերեն առաջին թարգմանությունը` ԱԺ-ում
1 / 27

Ծագող արեւի երկիրը խորհրդանշող ճապոնական բալենիները խորհրդարանի այգում տնկվել են 2015-ի մայիսին՝ ի նշան երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների: Այդ տարի   Հայոց ցեղասպանության 100-րդ  եւ Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծման 70-րդ տարելիցներն էին:

2021-ի ապրիլի 10-ին Ազգային ժողովի այգում հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող պուրակում կրկին նշվեց ճապոնական լուսավոր տոներից մեկը՝ Հանամին:

Միջոցառումը կազմակերպել էին Հայաստան-Ճապոնիա բարեկամական խումբը եւ «Արումենիա-Նիպոն» գիտամշակութային միությունը:  Մասնակցում էին Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի անդամներ, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության գործերի ժամանակավոր պաշտոնակատար Կազույա Հարադան, ներկայացուցիչներ Երեւանի քաղաքապետարանից, Արտաքին գործերի նախարարությունից, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, հյուրեր:

ԱԳ նախարարության  ներկայացուցիչ, «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության հիմնադիր անդամ, պատվավոր նախագահ Արսեն Առաքելյանի խոսքով՝ Ճապոնիայում Հանամի տոնն ասոցացվում է գարնան զարթոնքի, գեղեցկության ու բարության հետ: Ու այդ ամենի  խորհրդանիշն են ծաղկած սակուրաները: Ճապոնացիները մեծ խանդավառությամբ են նշում այս տոնը, պահում երազանքներ, հիանում ծաղկած բալենու գեղեցկությամբ:    Արսեն Առաքելյանը, որը 11 տարի առաջ Հայաստանի առաջին դիվանագետն է եղել Ճապոնիայում, նշեց, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունն ու Կառավարությունը չափազանց կարեւորում են հայ-ճապոնական հարաբերությունների զարգացումը: Նրա կարծիքով՝ համագործակցության հնարավորություններ կան կրթության, մշակույթի, գիտության ու այլ ոլորտներում:

Հայ-ճապոնական պատմամշակութային առնչություններին ու տարեցտարի զարգացող կապերին անդրադարձավ գրականագետ Արծվի Բախչինյանը, որը հայ-ճապոնական կապերով սկսել է հետաքրքրվել դեռեւս 15 տարի առաջ: Նրա դիտարկմամբ՝ շարունակ ավելանում են ճապոներենով հետաքրքրվող հայերն ու նաեւ հայերենով հետաքրքրվող ճապոնացիները: Գրականագետը նշեց, որ շարունակում է հայ-ճապոնական  առնչություններին վերաբերող ուսումնասիրությունները, հրապարակում հոդվածներ ու նաեւ պատմվածքներ: «Մենք՝ հայերս, նույնպես սիրում ենք գեղեցիկը, արվեստը, ինչի մասին են վկայում մեր միջնադարյան մանրանկարչությունը, Սերգեյ Փարաջանովը, սակայն մեր կենցաղում կարծես այնքան էլ նշանակություն չենք տալիս գեղեցիկին: Այ հենց դա մենք պետք է սովորենք ճապոնացիներից»,-կարծում է Արծվի Բախչինյանը:

Ճապոնացի հայտնի գրող Հարուկի Մուրակամիի «Նորվեգական անտառ» ստեղծագործությունն այժմ հայ ընթերցասերները կարող են ընթերցել հայերենով. այս մասին միջոցառմանը հայտնեց գրքի թարգմանչուհի Լիլիթ Խանսուլյանը՝ նշելով, որ գրողի ստեղծագործությունները մինչ այս հայերեն չէին թարգմանվել: Մինչդեռ Մուրակամիի գործերը թարգմանվել են ավելի քան 50 լեզուներով:

Միջոցառման մասնակիցները տեղեկացան մի հետաքրքիր փաստի մասին եւս: Նշվեց, որ Հայոց  ցեղասպանության  օրերին  825  հայ կարողացել է փրկվել ճապոնացի մի նավապետի շնորհիվ, որը նրանց հասցրել է մինչեւ հունական ափ:

Սակուրաներն այս տարի զարդարվեցին ճերմակ թղթե կարապներով: «Արումենիա-Նիպոն» գիտամշակութային միության հիմնադիր-նախագահ, ճապոնագետ Աննա Վարդանյանը պատմեց, որ այդ կարապները պատրաստել էր այժմ երկնքից մեզ նայող մի աղջիկ: 

 


20.05.2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփին...

20.05.2024
Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը
Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են. ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժող...

20.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՊ ընթացիկ եզրակացությունը
Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ դրանց հասնելու  ուղիները սահմանված են քաղաքականության փաստաթղթերում, բայց կարելի է արձանագրել, որ ունեցած իրավիճակը, օրենսդրությամբ սահմանված քաղաքականության միջոցառումների նպատակները չեն իրագործվել, հետեւաբար, ...

20.05.2024
Մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Մայիսի 20-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քն...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությա...

20.05.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմ...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am